ԱՄՆ Պետդեպից լրատվամիջոցներին հայտնել են, որ Մինսկում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը, որտեղ օրենքների ինքնակամ կիրառման եւ ձերբակալման վտանգ, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի ամբողջ երկայնքով ռուսական ռազմական անսովոր ներկայության սպառնալիք կա։
«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի դրանից՝ Պետդեպը խորհուրդ է տվել մուտք չգործել Մոլդովայի տարածք` հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Մերձդնեստրը։