ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ուժերի զգալի աճը՝ ԱՄՆ-ը Ուկրաինայում իր դեսպանատունը Կիեւից ժամանակավորապես տեղափոխում է Լվով։
Բլինքենը նշել է, որ դիվանագիտական առաքելությունը կշարունակի կապ պահպանել Ուկրաինայի կառավարության հետ եւ աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ լարվածության թուլացման համար:
Ըստ գերմանական BILD պարբերականի՝ ԱՄՆ դեսպանատունը Լվով տեղափոխելու շրջանակում Պետդեպը հրահանգել է ոչնչացնել ցանցային սարքավորումներն ու համակարգիչները, ապամոնտաժել Կիեւի առաքելության հեռախոսները։
Ավելի վաղ Վաշինգտոնն իր դիվանագետների մի հատվածին թույլ էր տվել հեռանալ Ուկրաինայից եւ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել լքել երկիրը։