Կանադայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, կարաբիններ, 1,5 միլիոն փամփուշտ, դիպուկազարկ հրացաններ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտնել էր, որ Օտտավան որոշում է ընդունել Ուկրաինային 7,8 միլիոն կանադական դոլարի (6,1 միլիոն դոլար) մահաբեր զինամթերք տրամադրել: Թրյուդոն նշել է, որ որոշումն ընդունվել է ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո:
Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հայտարարել էին սոսկ հանդերձանքի եւ ուկրաինական բանակի համար պաշտպանական սարքավորումների մատակարարումների մասին: