ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել։
Ըստ ադրբեջանական կողմի՝ փետրվարի 14-ին եւ 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են նաեւ, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։