Թուրքական «Sabah» օրաթերթը հայտնում է, որ Թուրքիա-Իսրայել հարաբերություններում նոր շրջափուլ է սկսվում։ Հայտնի է դարձել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Թուրքիա նախատեսվող այցի ամսաթիվը։
Հունվարի 18-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ելույթում նշել էր, որ հնարավոր է՝ Իսրայելի հետ բարձր մակարդակի հանդիպումներ տեղի ունենան։ Ըստ ստացված տվյալների՝ Հերցոգի այցը տեղի է ունենալու մարտի 9-10-ին։
Բացի այդ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը փետրվարի 16-ին մեկնելու են Երուսաղեմ՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպելու համար, փոխանցում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը