ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգները զորավարժություններից հետո զորքերը սկսել են վերադարձնել տեղակայման վայրեր։
Կոնաշենկովը նշել է, որ առաջադրանքները կատարած Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգների ստորաբաժանումներն արդեն իսկ սկսել են բեռնել երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները եւ փետրվարի 15-ին կսկսեն շարժվել դեպի իրենց զինվորական կայազորներ։
«Առանձին ստորաբաժանումներն իրենց զորաշարքերի կազմում երթ կիրականացնեն»,- շեշտել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է զինված ուժերի մի շարք զորավարժությունների ավարտի մասին: