ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը հայտնել է, որ ԱՊՀ երկրները քննարկում են Համագործակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) առընթեր դիտորդի կարգավիճակ տալու հարցը:
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում փակ ռեժիմով կքննարկվի ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը եւ որոշում կընդունեն»,- ընդգծել է Անֆիմովը։
Փետրվարի 15-ին Մինսկում նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը:
ՀԱՊԿ մշտական անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: