Ըստ թուրքական «Türkiye» օրաթերթի՝ ամերիկյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանն իր թվիթերյան էջում կատարած հրապարակման պատճառով հայտնվել է ԱՄՆ հայկական լոբբինգի գլխավոր լրատվական միջոց հանդիսացող Ամերիկայի հայ ազգային կոմիտեի թիրախում (ANCA)։
Մորգան Ֆրիմանը նկարահանվել է թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության գովազդում, որը հրապարակելով իր թվիթերյան էջում՝ գրառում է կատարել ավիաընկերության մասին․ «Ոչ մի ավիաընկերություն «Turkish Airlines»-ից ավելի շատ երկրներ իրար չի կապում, եւ հիանալի էր այս տարվա «Super Bowl»-ի (Ամեիկյան ֆուբոլային լիգա) գովազդի համար նրանց հետ կրկին կապ հաստատելը»։
Գրառմանն ի պատասխան՝ ANCA-ն մեկնաբանություն էր թողել․ «Turkish Airlines` «Այստեղ վախ տարածող», ահաբեկիչ զինվորներին տեղափոխում է աշխարհի բոլոր հակամարտության գոտիներ, որտեղ նրանք կռվում են Էրդողանի կողմից միջնորդավորված պատերազմներում։ Յուղ են լցնում կրակի վրա, խաղաղ բնակչությանն անասելի ցավ ու մահեր պատճառում»։
ANCA-ն իր սոցցանցերում կոչ է արել նաեւ բոյկոտելու թուրքական ավիաընկերությանը #BoycottTurkishAirlines հաշթագով։
Սա թուրքական մամուլը որակել է որպես ռասիստական քայլ, իսկ կատարած գրառումը՝ երեւակայության արդյունք ու պրովոկատիվ գործողություն։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը