Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքիրի Գրոսսը հայտարարել է, որ փետրվարի 17-ին Մարսելում կայանալիք «Մարսել»-«Ղարաբաղ» ֆուտբոլային թիմերի հանդիպմանն ընդառաջ Ֆրանսիայի կառավարությունն անվտանգության քայլեր է ձեռնարկում։
Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հավելել է, որ ամեն ինչ արվում է խաղն անվտանգ պայմաններում անցկացնելու համար։ Ըստ Գրոսսի՝ հաշվի են առնվել անվտանգության բոլոր քայլերը՝ մարզադաշտ մտնելու պահից մինչև մարզադաշտից դուրս գալու պահը:
Հայաշատ Մարսելում խաղի ժամանակ ֆրանսահայերի հնարավոր սադրանքների վերաբերյալ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան։