Գերմանիայի Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Դիտմար Բըրչը Բունդեսթագում առաջարկել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունը ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում միջնորդի դերի համար:
«Funke» մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում Բըրչն ասել է, որ Անգելա Մերկելը հակամարտության երկու կողմում էլ հեղինակություն ունի, որն անհրաժեշտ է իրադրությունը հանդարտեցնելու համար:
Ըստ նրա՝ կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունն այն միջնորդական դերը չի խաղում, որը մի ժամանակ ստանձնել էր Մերկելը: Դիտմար Բըրչը Գերմանիայի կառավարությանն առաջարկել է Ֆրանսիայի հետ համատեղ Մերկելին ընտրել որպես հնարավոր խաղաղարար միջնորդ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծանր բանակցությունները հավասարակշռելու համար: