ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021-ին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 քաղաքացի:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Հայաստանից 2021-ին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են նրանցից 35-ի դիմումները, ապաստան ստանալու մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3 իրանցիների փախստականի կարգավիճակը:
Իրանի քաղաքացիներից հետո 2021-ին Հայաստանից ամենաշատ ապաստան հայցել են Իրաքի քաղաքացիները՝ 52 անձ, կասեցվել կամ կարճվել է 4-ի դիմումը, փախստականի կարգավիճակ է ստացել 9 անձ:
2021-ին ՀՀ-ում ապաստան ստանալու համար հայց է ներկայացրել Սիրիայի 27 քաղաքացի: Սիրիայի 2 քաղաքացու դիմում կասեցվել կամ կարճվել է, 20-ը ստացել է փախստականի կարգավիճակ:
Հայաստանից նախորդ տարի ապաստան է հայցել նաեւ Կուբայի 14 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 2-ի դիմումը, մերժում է ստացել Կուբայի 7 քաղաքացի, փաստականի կարգավիճակ՝ 1-ը:
Հայաստանում 2021-ին ապաստանի դիմում է ներկայացրել նաեւ Ռուսաստանի 7 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է նրանցից 1-ի դիմումը, մերժում է ստացել 4 ռուսաստանցի:
Հայաստանից նախորդ տարի ապաստան է հայցել նաեւ Թուրքիայի 6 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1 անձի դիմում, մերժում է ստացել 1-ը, փախստականի կարգավիճակ է ստացել 3 քաղաքացի:
2021-ին կասեցվել կամ կարճվել է ապաստանի հայցով դիմած Ադրբեջանի 1 քաղաքացու դիմում, ապաստանի համար մերժում է ստացել Ադրբեջանի 2 քաղաքացի:
Տարվա ընթացքում ապաստան են հայցել նաեւ Չինաստանի, Ուկրաինայի, Հորդանանի, Վրաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ:
Այսպիսով՝ 2021-ի արդյունքներով ընդհանուր առմամբ ապաստանի համար դիմած 260 քաղաքացիներից կասեցվել կամ մերժվել է 69-ի դիմումը, մերժում է ստացել ապաստան հայցող 67 քաղաքացի, փախստականի կարգավիճակ է ստացել 78 անձ: Դադարեցվել է 10 անձի փախստականի կարգավիճակը: Ընդ որում՝ 2021-ին Հայաստանում ապաստան են հայցել էականորեն ավելի շատ քաղաքացիներ, քան 2020-ին, 2019-ին: