Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ փետրվարի 16-ին Ադրբեջանցի ԶՈՒ զինծառայողները զենքի սպառնալիքով թույլ չեն տվել, որ գյուղացիներն աշխատեն Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում։
Ըստ Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանի՝ Ասկերանի ոստիկանության շրջանային բաժնից հայտնել են, որ նման միջադեպերը հաճախակի են։ Նա պատմել է, որ ադրբեջանական կողմը գյուղացիներին թույլ չի տալիս աշխատել խաղողի այգիներում կամ առհասարակ այդ տարածքում։
«Այս պահին Ասկերանի ոստիկանության շրջանային բաժնի պետն ու ռուս խաղաղապահները համատեղ բանակցություններ են վարում, որպեսզի գյուղացիները կարողանան եղանակների տաքանալուն պես իրենց աշխատանքը վերսկսել»,– շեշտել է Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ հրաձգություն, կրակոցներ չեն եղել։