Շատ վաղուց կար նպատակ նոր ուղղություն ստեղծելու նկարչական ասպարեզում, եւ, կարող ենք ասել, հաջողվեց դա, երբ Հենրիկ Իգիթյանը ցանկություն հայտնեց Գյումրիում նույնպես բացել գեղագիտության դպրոց։ Այդ առաջարկից հետո ես իմ մտքում գործի անցա արդեն, եւ դա դարձավ հիմքը. 1978 թվականին կենտրոնի բացումը եղավ։ Մենք գործեցինք անգամ աղետից հետո. դպրոցն ընդամենը երկու ամիս չաշխատեց երկրաշարժից հետո, այնուհետեւ դարձյալ հավաքագրում էինք երեխաներին։ Այս տարիներին կենտրոնը չափազանց մեծ աշխատանք է տարել, երեխաները անսահման սիրով են գալիս այստեղ, անգամ արձակուրդներին եւ հանգստյան օրերի միջոցառումներին։