ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահները «Խաղաղարարի դաս» տեղեկատվական ակցիայի ընթացքում ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի միջնակարգ դպրոցում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Սոկորեւը պատմել է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնն անցկացրել է «Խաղաղապահներ. ովքե՞ր են նրանք», մարդասիրական ականազերծման վաշտը՝ «Վարքագծի կանոնները պահպանվող ականային վտանգի պայմաններում», իսկ բժշկական ջոկատը՝ «Առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմաներով դասեր։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն արցախցի երեխաներին պատմել են խաղաղապահների գլխավոր խնդիրների եւ Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:
Ռուս սակրավորները ցուցադրել են՝ ինչպես է տեղի ունենում տարածքի ականազերծումը, ինչպես է աշխատում ական փնտրող սարքն ու աշակերտներին թույլ տվել փորձել իրենց հանդերձանքը, որպեսզի երեխաներն իրենց իսկական խաղաղապահներ զգան: