Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում իր եվրոպական պաշտոնակիցների հետ քննարկել է Մոսկվայի հետ դիվանագիտական փոխգործակցության հնարավորությունը, շեշտել Ուկրաինայի շուրջը լարվածության նվազեցման անհարաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը:
Նախարարները հայտարարել են, որ պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ նշել ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմակայելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար:
Օսթինն ու Լամբրեխտն առանձնազրույցում քննարկել են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի լուրջ անհանգստություն պատճառած կենտրոնացումը։ Նախարարներն արծարծել են նաեւ ռազմական գնումներին եւ Հնդկա-խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանն առնչվող հարցեր: