Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Ղազախստանում խաղաղապահ գործողության հաջող փորձը կվերլուծվի եւ Ղազախստանի հունվարյան սցենարների կրկնությունը բացառելու եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով կկիրառվի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս պետություններում։
«Կենտրոնական Ասիայում, որտեղ առկա են զգալի թվով ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջներ», ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավիճակը մնում է բավական փխրուն»,- ընդգծել է Սիրոմոլոտովը։
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ Ղազախստանում հարձակումներ իրականացնողների թվում եղել են օտարերկրյա ծագում ունեցող անձինք, ինչպես նաեւ զինյալներ, որոնք փորձառություն են ստացել արտերկրում եւ «թեժ կետերում»:
Ըստ Սիրոմոլոտովի՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործարկման արդյունավետությունը վկայում է, որ հետխորհրդային տարածքում կազմակերպության երկրների համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում պահանջված է: