Ըստ ամերիկյան The Sun-ի՝ Zoe Covid Symptom Study կազմակերպության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը հայտարարել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը կարող է հայտնաբերվել աղիներում, այլ ոչ թե քթի մեջ:
Գիտնականի կարծիքով՝ «Օմիկրոնով» վարակված մարդիկ կարող են զգալ միայն աղեստամոքսային ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, այրոց, փորլուծություն։ Նշված ախտանշանների հայտնաբերման դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ ինքնամեկուսանալ եւ անցնել կորոնավիրուսի հայտնաբերման թեստը։
«Օմիկրոնով» վարակվածների մոտ ավելի վաղ հայտնաբերված ախտանշաններից մեկն էլ ամբողջ մարմնի ցավն է։
2021–ի նոյեմբերին Բոտսվանայում եւ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված «Օմիկրոն» մանրէահիմքով վարակման ենթակա են արդեն իսկ կորոնավիրուսով հիվանդացածներն ու դրա դեմ պատվաստվածները։