Հունաստանից դեպի Իտալիա նավարկող շոգենավում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել, հայտնում է Sözcü օրաթերթը։ Տուժածների վերաբերյալ դեռեւս հստակ տեղեկություն չկա, միայն հայտնի է, որ նավում եղել են 237 ուղեւորներ ու նավի անձնակազմը՝ կազմված 51 հոգուց։
Հունաստանի ոստիկանության հաղորդմամբ՝ Իգումենիցա քաղաքից դեպի Իտալիա ուղեւորվող Euroferry Olympia անունով շոգենավի ուղեւորներին տարհանելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել 3 քարշակող ու 3 պարեկային նավակ։
Փրկարարական նավերից մեկում գտնվող ուղեւորներից մեկն ասել է․ «Առավոտյան 4:30-ին մոտ արթնացանք։ Հրդեհն, ամենայն հավանականությամբ, ավտոտնակում էր բռնկվել»։ Հայտնում են նաեւ, որ տասնյակ մարդիկ արդեն փրկարարական նավակներով տարհանվել են վառվող շոգենավից։