ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 միավոր ավտոմեքենաների եւ մոտ 2 հազար մարդու անվտանգ մուտքն Արցախ եւ հակառակ ուղղությամբ:
Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը նշել է, որ զորախմբի դիտորդական կետերն աշխատում են սովորական ռեժիմով։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով անհրաժեշտության դեպքում զննվում են տրանսպորտային բոլոր միջոցները, ինչպես նաեւ իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Խաղաղապահները շուրջօրյա ռեժիմով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով: