ԱՄՆ եւ ՌԴ պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Պենտագոնից հայտնել են, որ Լլոյդ Օսթինը կոչ է արել թուլացնելու լարվածությունը, Ուկրաինան շրջապատած ռուսական ուժերը վերադարձնելու իրենց զորանոցները եւ խնդիրները կարգավորելու դիվանագիտական ճանապարհով։
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության հրատապ հարցեր։