Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ համաձայնեցնելու քաղաքական, ռազմական, տնտեսական եւ հումանիտար միջոցառումները՝ այս հակամարտությունն ավարտելու համար, եւ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ:
Կուլեբան հերքել է հարձակողական գործողությունների փաստը
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունների եւ Դոնբասում քիմիական արտադրության վրա դիվերսիոն գործողությունների մասին հայտարարությունները:
«Մենք կտրականապես հերքում ենք ռուսական քարոզչության հայտարարությունները Ուկրաինայի, իբր, հարձակողական գործողությունների կամ քիմիական արտադրության վրա դիվերսիաների մասին։ Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել եւ որեւէ նման բան չի ծրագրում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- նշել է Ուկրաինայի արտգործնախարարն իր թվիթերյան գրառման մեջ: