ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 18-ի ուշ երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալու սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը»,– նշված է հաղորդագրությունում։