Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 21-ին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ ԵՄ-ի հարաբերությունները։ Ալիեւը կարեւոր ցուցիչ է որակել Ադրբեջանին արտոնյալ պայմաններով 2 միլիարդ եվրո վարկային միջոցների տրամադրման որոշումը:
Զրուցակիցներն անդրադարձել են Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին եւ կարեւորել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կլաարը եւ Ալիեւը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների վերականգնման, սահմանազատման եւ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ: