ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումը Մոսկվայի համար միակ ելքն է: Եթե իրավիճակը բացասական սցենարով զարգանա, կայունացման ոչ մի նշան չի լինի:
«Ըստ իս՝ եթե իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես արդեն ասացի, եւ իրավիճակի կայունացման ոչ մի նշան չլինի, միակ ելքը կլինի համապատասխան տարածքների իրավական ճանաչումը, իսկ դա երկրի նախագահի իրավասությունն է: Հաշվի առնելով այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ իրավիճակը դեպի լավը չի գնա»,- շեշտել է Մեդվեդեւը: