Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնիշխանությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։
ՌԴ նախագահը զրուցակիցներին հայտնել է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ղեկավարները խնդրել են ճանաչել իրենց ինքնիշխանությունը։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրելու։
Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել նման զարգացումների առնչությամբ։ Միեւնույն ժամանակ նրանք շփումները շարունակելու պատրաստակամություն են հայտնել։