ՌԴ ՊՆ ղեկավարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան հայտնել է, որ նկատի ունենալով սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի դերակատարությունը ռուսական մշակույթի լավագույն ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռեժիսորին առաջարկել է զբաղեցնել ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը:
Կուստուրիցան ընդունել է Շոյգուի առաջարկը եւ հույս հայտնել, որ դա հաջողված աշխատանք կլինի: Նա ընդգծել է, որ աշխարհում, որտեղ արժեքները շատ արագ փոխվում են, ինքը կփորձի պահպանել դասական արժեքները: