Ըստ ադրբեջանական АПА գործակալության՝ «Եվրանեսթի» երկրների պատվիրակությունների կազմում ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանա-հայկական հարաբերությունները, Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը:
Միրկիշիլին ասել է, որ ինքն առաջին անգամ է Երեւանում: Նա հավելել է, թե «ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ իր երկրի բարի կամքի եւս մեկ ցուցիչ»։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։