Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը որակել են որպես միջազգային իրավունքի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Եվրոպական կառույցներն այս կերպ են արձագանքել ՌԴ նախագահի հեռուստաուղերձին ու անմիջապես դրանից հետո անկախության հռչակագրերի վերաբերյալ որոշումների ստորագրմանը։
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Եվրամիությունը Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը պատժամիջոցներով կպատասխանի:
Քննարկել են վերջին իրադարձությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է «վերջին իրադարձությունները»։ Ուկրաինայի նախագահը ծրագրում է զրուցել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
«Ես քննարկել եմ վերջին ժամերի իրադարձությունները Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Սկսում ենք Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստը: Զրույց Բորիս Ջոնսոնի հետ նույնպես նախատեսվում է»,- գրել է Զելենսկին իր թվիթերյան գրառման մեջ։