ՌԴ Գիտությունների ակադեմիայի Բարձր ջերմաստիճանների միացյալ ինստիտուտի (ОИВТ- ԲՋՄԻ) մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները ստեղծել են վիրուսի տարածման մաթեմատիկական մոդել, որը համապատասխանում է կորոնավիրուսի «Օմիկրոն» եւ «Դելտա» տարբերակների միաժամանակյա գոյությանը, եւ ցույց են տվել՝ ինչպես են մեկը մյուսին դուրս մղում:
«Օմիկրոնն» ու «Դելտան» նույն վիրուսի մանրէահիմքերն են, սակայն ըստ ախտանշանների եւ ծանրության էականորեն՝ տարբեր հիվանդություններ են առաջացնում։
Գիտնականների կարծիքով՝ մոդելում կարելի է ներառել տարբեր արտաքին գործոնների՝ սահմանափակ ժամանակ գործող պատվաստումների եւ վերապատվաստումների ազդեցությունը, ինչպես նաեւ պետական մարմինների սահմանած հատուկ կարանտինային միջոցառումները` համաճարակի ընթացքը դանդաղեցնելու նպատակով:
Տեսության հետագա զարգացումը հիմնականում կապված է վիրուսների ոչ լիարժեք «օրթոգոնալության» հետ. օրինակ` հնարավոր է, որ «Օմիկրոն» մանրէահիմքով կարճ ժամանակ անց վարակվի «Դելտա» մանրէահիմքով վարակված-առողջացածը, բայց հակառակը բացառվում է: