Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնեցկի եւ Լուգանսկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Նախագահ Պուտինի գործողությունները հակասում են Մինսկի համաձայնություններով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին; Դրանք հերքում են Ռուսաստանի հայտարարած հավատարմությունը դիվանագիտությանը եւ խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի հրամանագրում:
Ըստ հրամանագրի՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նոր ներդրումներ կատարել Դոնեցկում եւ Լուգանսկում: Արգելվում է նաեւ ծառայության կամ տեխնոլոգիայի ուղղակի կամ անուղղակի մուտքն ԱՄՆ։
ԱՄՆ-ից կամ ԱՄՆ քաղաքացու անունից ցանկացած ապրանքի, ծառայության կամ տեխնոլոգիայի արտահանման, վերաարտահանման, վաճառքի կամ մատակարարման նկատմամբ Դոնեցկին եւ Լուգանսկին եւս արգելք է դրվում:
ԱՄՆ նախագահի հրամանագրով պատժամիջոցները չեն հավակնում լինել ամբողջական, ԱՄՆ-ն արագ եւ կոշտ տնտեսական միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ շարունակելու է դաշնակիցների եւ պարտնյորների հետ համագործակցությունը: