Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան չի ձգտում խզելու դիվանագիտական հարաբերությունները Կիեւի հետ։
«Մենք նման որոշման մասին չենք մտածում, դա մեր ընտրությունը չէ»,- ընդգծել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին ավելի վաղ արված հայտարարությունը։