Ըստ պակիստանյան The Nation պարբերականի՝ 2021-ի օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը մտադիր է իր նոր բանակի կազմում ընդունելու նախկին վարչակարգի զորքերում ծառայած զինվորականներին:
Թալիբների ձեւավորած բանակի գաղափարական վիճակին եւ բարոյական նկարագրին հետեւող «Թասֆիյե աս Սաֆ» («Շարքերի զտում») հանձնաժողովի ղեկավար Լաթիֆուլլա Հաքիմը նշել է, որ պետությունը աֆղանական բանակում ծառայության համար զբաղվում է նախկին զինծառայողների ընտրությամբ։
Հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ «Թալիբանի» ջանքերով ստեղծվող նոր բանակում կօգտագործվեն Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի թողած զենքն ու ռազմական տեխնիկան:
«Արդեն նորոգել ենք ավելի քան 80 ուղղաթիռների եւ ինքնաթիռների կեսից ավելին, որոնք փախչելիս թողել են ամերիկացիները: Մեր ռազմավարն են դարձել 300 հազար միավոր հրազեն, 26 հազար միավոր ծանր սպառազինություն եւ 61 հազար ռազմական ավտոմոբիլ»,- թվարկել է Հաքիմին:
Թալիբների իշխանության գալուց հետո նախկին զինծառայողները հեռացել են Աֆղանստանից 120 հազար փախստականների հետ: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին հինգ ամսվա ընթացքում երկրում սպանվել են ավելի քան 100 նախկին զինվորականներ։