ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ չունի վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին որոշումն ընդունվել է, իսկ հարցի շուրջ շահարկումներն իրենց համար անակնկալ չեն:
«Մենք Ռուսական կայսրության վերականգնման թեմայով շահարկումներ կանխատեսում էինք։ Դա չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Պուտինը եւ հավելել, որ ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը։
«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով»,- նշել է Պուտինը: