Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը։ Կուլեբան կոչ է արել ԵՄ-ին անհապաղ մի կողմ դնելու եվրոպական մայրաքաղաքների բոլոր տատանումները, թերահավատությունը եւ Ուկրաինային տալու ԵՄ ապագա անդամակցության խոստումը:
«Դրա ժամանակը եկել է: Միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որն այժմ Եվրոպան կարող է ընդունել, Ուկրաինային բառացիորեն սեփական հովանու տակ առնելն է»,- ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարարը։