ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրով ՝ երկու երկրները մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը, որը կներառի ՌԴ–ի եւ Ադրբեջանի Զինված ուժերի միջեւ ներառելու է օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում:
Փոխգործակցությունը, ինչպես նաեւ երկկողմանի ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։ Հռչակագիրը նախատեսում է փոխգործակցություն ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրելու հարցերում, ինչպես նաեւ տվյալ ոլորտի այլ ուղղություններով։
Ալիեւը, հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը ապագայի համար հսկայական հեռանկարներ է բացում։ Ըստ նրա` այն դրական նշանակություն կունենա Ռուսաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության համար։
Փորձագետների կարծիքով՝ փաստաթուղթը պետք է դիտարկել Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի համատեքստում, այլ ոչ թե ուղղված երրորդ կողմի դեմ։