Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել` պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են Քարվաճառի ադրբեջանական դիրքերը: Ըստ նրանց՝ կրակոցները գրանցվել են գիշերը 03։55-ին։