Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը հայտնել են, որ փետրվարի 22-ին՝ 19։15-ի սահմաններում, Էգեյան ծովում Հունաստանի միավորումները կրակ են բացել երկու թուրքական ձկնորսական նավակների վրա, ինչի հետեւանքով անձնակազմից մեկ մարդ ոտքից վիրավորում է ստացել, հաղորդում է Sabah պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել հունական Քիոս կղզու եւ թուրքական Քարաբուրուն քաղաքի միջեւ։ Շտապ օգնության կողմից քաղաքային հիվանդանոց տեղափոխված ձկնորսի վիրավորումը ծանր չի եղել։ Շտապ օգնության աշխատակիցները դեպքի վայրում արդեն հունական ուժերի չեն հանդիպել։
Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հայտարարությունում նշված է․ «Դեպքի առիթով Քարաբուրունի դատախազության սկսած հետաքննությունը շարունակվում է։ Անընդունելի է անպաշտպան ձկնորսների վրա զինված հարձակումը, դա հանցագործություն է մարդկության դեմ»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը