Ադրբեջանի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին «խեղաթյուրված» տեղեկության առնչությամբ։
Պայմանագրի ստորագրման 194-րդ տարեդարձին ընդառաջ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական էջում հրապարակում է զետեղվել։
Ադրբեջանական կողմին կարող էր զայրացնել այն, որ շուրջ 200 տարի առաջ ստորագրված փաստաթուղթը կնքվել է նույն օրը, ինչ ռուս-ադրբեջանական հռչակագիրը։ Իրականում ադրբեջանական կողմին հունից հանել է «Արեւելյան Հայաստան» արտահայտությունը։
«Ռուսական կայսրությանն անցան Էրիվանի ու Նախիջեւանի խանությունները (Արեւելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվել էր չխոչընդոտել Հայկական մարզ հայերի տեղափոխումը…»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Ադրբեջանցիներին զայրացրել էր փակագծերում Արեւելյան Հայաստանի հիշատակումը։ Բաքվում հայտարարել են, թե ակնկալում են, որ «խեղաթյուրված տեղեկությունը» կուղղվի։