Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջը լարվածության աճով պայմանավորված, կիսատ է թողել Աֆրիկա կատարած այցն ու վերադարձել Թուրքիա, տեղեկացնում է Sabah օրաթերթը։
Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Էրդողանը ժամանել է Թուրքիա, փետրվարի 23-ին մասնակցելու է ՆԱՏՕ-ի առցանց հանդիպմանը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կայանալիք առցանց հանդիպման օրակարգում լինելու է Ռուսաստանի դեմ կիրառվելիք քայլերի քննարկումը։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ, քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջը ստեղծված իրավիճակը։
Էրդողանը հեռախոսազանգ է ունեցել նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ՝ վերջինիս խնդրանքով։ Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքիան աջակցելու է Ուկրաինային իր տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը