Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացման դադարեցման մասին իր ելույթում չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարզապես պատրվակ է փնտրում ամբողջ Ուկրաինան բռնազավթելու համար։
Ըստ կանցլերի՝ Գերմանիան եւ մի շարք պետություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հասկացրել են, որ Ուկրաինայի արեւելյան անջատական շրջանների անկախությանն աջակցելու Մոսկվայի որոշումը աշխարհում չի ողջունվել։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորին հարգանքի է արժանի հենց միայն այն փաստի համար, որ իր երկիրը չի ենթարկվել ռուսական սադրանքներին, քանի որ ՌԴ նախագահը ամբողջ Ուկրաինայի հնարավոր բռնազավթման համար պատրվակի է սպասում։