Հիթրոու օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2021-ի արդյունքներով օդանավակայանի ուղեւորահոսքը եղել է 19,4 միլիոն, ինչը 1972 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Նախորդ տարվա համեմատ Մեծ Բրիտանիայի խոշորագույն օդանավակայանի ուղեւորահոսքը կրճատվել է 12,3 տոկոսով:
Ըստ օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Հիլանդ Քեյի՝ այս տարվա արդյունքներով Հիթրոուի ուղեւորահոսքը պետք է կազմի 45 միլիոն: Քեյը ցավով նշել է, որ օդանավակայանի բեռնվածության ընթացիկ ցուցանիշները հունվարին եւ փետրվարին 23 տոկոսով ցածր էին սպասվածից:
Հիթրոուն դադարել է Եվրոպայի ամենից շատ ժողովրդականություն վայլող օդանավակայանը լինելուց եւ Եվրոպայի առավել բեռնված օդանավակայանների ցուցակում իջել է՝ զբաղեցնելով տասներորդ հորիզոնականը։
Այդ վարկանիշում Լոնդոնի օդանավակայանը զիջել է Ամստերդամի Սխիպհոլին, Անթալիայի, Աթենքի, Բարսելոնի, Մադրիդի, Մայորկայի, Ստամբուլի եւ Ֆրանկֆուրտի օդանավակայաններին, ինչպես նաեւ Փարիզի Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայանին։