Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Կալյուրանդը հավելել է, որ կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը:
Երկուստեք ընդգծվել է հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման նպատակով ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ: