«Ռոսավիացիան» հայտնել է, որ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով փետրվարի 24-ից Մոսկվայի ժամանակով 03:45-ից Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։ Սահմանափակումը կգործի մինչեւ մարտի 2-ը՝ 03:45-ը:
Ժամանակավորապես դադարեցվել է հետեւյալ օդանավակայանների աշխատանքը՝ Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազեւո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ:
«Ռոսավիացիան» խորհուրդ չի տալիս մոտակա թռիչքների ուղեւորներին եւ դիմավորողներին ժամանել օդանավակայաններ: Չեղարկված թռիչքների մասին տեղեկություն կարելի է ստանալ օդանավակայանների եւ ավիաընկերությունների պաշտոնական կայքերում եւ սոցիալական ցանցերի էջերում: