Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար, Բրիտանիայի փոխարտգործնախարար Ջեյմս Կլեւերլին հայտարարել է, որ Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն է ցուցաբերվելու։
Ըստ Կլեւերլինի՝ հակառակ այն հանգամանքի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ հարաբերությունները տարբերվում են Ուկրաինայի հետ հարաբերություններից, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, դա խոչընդոտ չի լինի, որպեսզի Մեծ Բրիտանիան աջակցի ուկրաինացիներին ինքնապաշտպանության հարցում։
Նա հավելել է, որ վարչապետը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացնում, որի ժամանակ որոշվելու է օգնություն ցուցաբերելու ձեւը։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրին սպառնացող վտանգի դեպքում անհապաղ արձագանք կլինի, եւ ՆԱՏՕ-ն համերաշխություն կդրսեւորի»,- շեշտել է Բրիտանիայի փոխարտգործնախարարը։