Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին, պատասխանելով արեւմտյան լրագրողի հարցին՝ արդյո՞ք Պեկինը ռազմական օգնություն կցուցաբերի Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին, հայտարարել է, որ Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է եւ կարող է ինքնուրույն գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից, հետեւաբար Չինաստանի ռազմական օգնության կարիքը չունի։
Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ տարբերվում է Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն մատակարարող ամերիկյան ղեկավարության տեսակետներից։
Ռուսաստանը անկախ եւ ինքնուրույն է գործում` առաջնորդվելով սեփական ռազմական որոշումներով, նա որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ Չինաստանի համաձայնությունը հարցնելու կարիք չունի, ընդգծել է Չունյին։