Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ Omicron-ի ալիքը վերահսկողության տակ առնելու համար Հոնկոնգում մարտի կեսին պարտադիր կսկսի գործել ամիսը երեք անգամ զանգվածային թեստավորման ծրագիրը:
Խիտ բնակեցված տարածքի 7,4 միլիոն բնակիչներից յուրաքանչյուրը պետք է անցնի թեստի երեք փուլ:
Հոնկոնգի գործադիր տնօրեն Քերի Լամը հայտարարել է նոր սահմանափակումների փաթեթի մասին, որի նպատակն է հաղթահարել կորոնավիրուսային դեպքերի ռեկորդային աճը։ Ըստ նրա՝ դրա հետեւանքով հիվանդանոցները ծանրաբեռնված են, թեստավորումն ուշանում է, հնարավոր չի լինում հետեւել մեկուսացման պահանջին: