Ըստ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝ Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաքանակ Moderna-ի արտադրության պատվաստանյութ։
«Վստահ ենք, որ համավարակի պատճառաով առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն բարեկամ երկրների համագործակցությամբ ու երկկողմ աջակցությամբ»,- ընդգծվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Փետրվարի կեսին Հայաստանը նաեւ 100 հազար 620 չափաբաժին Pfizer պատվաստանյութ է ստացել։