ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ մեկնաբանել է Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում Լոնդոնը ինքնապաշտպանության հարցում խոստացել է օգնել Կիեւին։
«Ինչքան օգնեցիք, հերիք է։ Հանգստացե՛ք»,- խորհուրդ է տվել Զախարովան։
Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գծով Բրիտանիայի պետնախարար Ջեյմս Կլեւերլին։
Միեւնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Արեւմուտքն, ի դեմս Մեծ Բրիտանիայի եւ նրա դաշնակիցների, վճռական պատասխան է երաշխավորում Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։