ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահի կայքում հրապարակված հրամանագրում:
Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Դավթյանը ԳՇ պետն էր նաեւ 2018-ի մայիս-ից մինչեւ 2020-ի հունիս:
Արտակ Դավթյանը մեղադրյալ է «անպիտան հրթիռների» քրեական գործով: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։