Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառը ՆԱՏՕ-ի սադրանքներն են: Աբդոլահիանը կոչ է արել կենտրոնանալու խնդրի քաղաքական եւ ժողովրդավարական լուծման վրա։
«Մենք չենք կարծում, որ պատերազմը լուծում է։ Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ սահմանել եւ քաղաքական ու ժողովրդավարական լուծում գտնել»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը։